Falcon 9 հրթիռակիրը Dragon տիեզերանավով արձակվել է դեպի Միջազգային տիեզերակայան
Ամերիկյան SpaceX ընկերության հինգշաբթի իրականացրել է Falcon 9 հրթիռակրի արձակումը՝ Dragon բեռնատար տիեզերանավով, որը պետք է ուղեբեռ տեղափոխի Միջազգային տիեզերակայանի անձնակազմի համար:
Ինչպես հաղորդում է ՏԱՍՍ գործակալությունը՝ հղում անելով ամերիկյան ընկերության հայտարարությանը, հրթիռակրի արձակման մեկնարկը տրվել է ԱՄՆ Ֆլորիդա նահանգում գտնվող Կանավերալ հրվանդանի ռազմաօդային ուժերի ավիաբազայում տեղի ժամանակով 13:29-ին (երևանյան՝ 21:29):
Ակնկալվում է, որ 3.3 տոննա բեռ է տեղափոխվում ՄՏԿ, այդ թվում՝ պարենային և մի շարք գիտափորձերի համար նախատեսված նյութեր, ինչպես նաև երկու նոր արևային մարտկոց: Dragon տիեզերանավը Միջազգային տիեզերակայանի կմիանա շաբաթ: