Զարուհի Փոստանջյանի գործով դատական հաջորդ նիստը կկայանա օգոստոսի 20-ին
Երեւանի Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանում դատավոր Ռ. Պապոյանի նախագահությամբ կայացավ «Երկիր Ծիրանի» կուսակցության նախագահ Զարուհի Փոստանջյանի վերաբերյալ առաջին դատական նիստը: Տիկին Փոստանջյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա 2021 թ. մարտի 15-ին Աջափնյակ վարչական շրջանում տեղադրված Սողոմոն Թեհլիրյանի արձանի մոտ հասարակության բազմաթիվ անդամների ներկայությամբ ունեցած ելույթի ընթացքում հետպատերազմյան իրադրությամբ պայմանավորված, հասարակության …