«Տղաները նահատակվեցին՝ փրկելով մեր բազմաթիվ հայորդիների կյանքը». Կարեն Ջալավյան
Արցախի հանրային հեռուստատեսության պատրաստած ռեպորտաժը՝ Մարտակերտի շրջանում 44-օրյա ռազմական գործողությունների ժամանակ թեժ մարտում զոհված աշխարհազորայիններ Միքայել Մկրտումյանին և Արագած Ավանեսյանին հիշատակին կանգնեցված խաչքարի բացման արարողությունից։ 2020 թ. պատերազմի օրերին հարյուրավոր կամավորներ չսպասեցին հրավերի կամ հորդորի: Նրանք ամենավտանգավոր տեղերում էին, ժամկետային զինծառայողներից շատերը իրենցից կրկնակի մեծ կամավորներին հիշում են որպես մարտական ընկերներ՝ իրենցից մեկը, իրենց կողքին: …