Լեքսուս»-ի վարորդը կրակոցներ է արձակել «Օպել» մակնիշի ավտոմեքենայի ուղղությամբ. հարուցվել է քրեական գործ
2021 թվականի հուլիսի 19-ին, ժամը 16:50-ին, քաղաքացին հաղորդում է տվել, որ նույն օրը, ժամը 11:00-ի սահմաններում, իր կողմից շահագործվող «Օպել» մակնիշի ավտոմեքենայով Դավիթ Բեկ փողոցով դեպի Արցախի փողոց ուղևորվելու ճանապարհին «Լեքսուս» մակնիշի ավտոմեքենայի վարորդի կողմից ատրճանակից իր ուղղությամբ կրակոցներ են արձակվել, այս մասին տեղեկացրեցին ՀՀ քննչական կոմիտեից: