Երևան-Գյումրի-Բավրա ավտոճանապարհին «Ford Transit»-ը բախվել է ճամփեզրին կայանված «Nissan X-Trail» մակնիշի ավտոմեքենային, վիրավորները տեղափոխվել են «Աշտարակ» ԲԿ. Shamshyan.com
Այսօր՝ հուլիսի 24-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում:
Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, ժամը 13:30-ի սահմաններում Երևան-Գյումրի-Բավրա ավտոճանապարհի 30-րդ կմ հատվածում, Բազմաբերդ գյուղի բնակիչ, 35-ամյա Գևորգ Կարապետյանը, իր վարած «Ford Transit» մակնիշի ավտոմեքենայով բախվել է ճամփեզրին կայանված՝ «Nissan X-Trail» մակնիշի ավտոմեքենային, «Nissan»-ն էլ առաջ է շարժվել և հարվածել վարորդ, Երևանի բնակիչ, 29-ամյա Գևորգ Վարդանյանին և Nissan-ի ուղևոր, Երևանի բնակիչ, 24-ամյա Նարեկ Մարտիրոսյանին:
Վրաերթի ենթարկվածները, որոնց առաջինը օգնության է հասել այդ պահին նշված վայրով անցնող, Երևան քաղաքի «Նաիրի» բժշկական կենտրոնի ռեանիմատոլոգ Նարեկ Պողոսյանը, նախ տեղում առաջին բուժօգնությունն է ցուցաբերել, ապա օպերատիվորեն ժամանած «Աշտարակ» բժշկական կենտրոնի բժիշկները նրանց տեղափոխել են «Աշտարակ» բժշկական կենտրոն:
Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում: