Մարդ կարիք ունի մշտապես հսկելու ինքն իրեն, որպեսզի վանի, շրջանցի բացասական մտքերն ու սեփական միտքը պահի մաքրության մեջ
Երբ Աստվածաշնչում խոսվում է մաքրության մասին, նկատի չի առնվում միայն ֆիզիկական մաքրությունը: Խոսքը նաև մեր մտքերը մաքուր պահելու մասին է, ինչով էլ պայմանավորված է այն փաստը, որ ողջախոհությունը դասվում է քրիստոնեական յոթ հիմնական առաքելությունների շարքում: Մեր գործած մեղքերը մեզ հեռացնում են ողջախոհությունից, ինչն էլ իր հերթին առիթ է դառնում նոր մեղքերի: