Ուջանցի երեխաները սովորում են բջջային հեռախոսներով սեփական կարճամետրաժ ֆիլմերը նկարահանել
Արագածոտն մարզի Ուջան գյուղում 2019 թվականից ի վեր կինոդպրոց է գործում, որը հիմնադրվել է «Ծիրանի ծառ» Ուջանի վավերագրական ֆիլմերի միջազգային փառատոնի շրջանակում՝ «Ֆիլմադարան» ՀԿ-ի կողմից։ Ուջանցի երեխաները սովորում են բջջային հեռախոսներով սեփական կարճամետրաժ ֆիլմերը նկարահանել, որոնք այնուհետ կցուցադրվեն «Ծիրանի ծառ» 7-րդ միջազգային կինոփառատոնի փակման արարողությանը՝ օգոստոսի 29-ին։ Հիշեցնենք, որ փառատոնը տեղի է ունենալու օգոստոսի 22-29-ը …