Ընդգծվել է Հայաստանի եւ Ղրղզստանի միջև իրավապայմանագրային դաշտի արդիականացման ուղղությամբ համաձայնեցված քայլերի իրականացման կարևորությունը
Խորհրդակցություններ Հայաստանի և Ղրղզստանի արտաքին քաղաքական գերատեսչությունների միջև Օգոստոսի 25-ից 26-ը Երևանում կայացան խորհրդակցություններ Հայաստանի Հանրապետության և Ղրղզստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունների իրավաբանական ստորաբաժանումների միջև։ Կողմերը մտքեր փոխանակեցին երկկողմ փոխգործակցության, ինչպես նաև՝ փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող միջազգային իրավական հարցերի շուրջ և գույքագրեցին երկու պետությունների միջև առկա իրավապայմանագրային դաշտը։ Խորհրդակցությունների ավարտին ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Արմեն Ղևոնդյանի …