«Կութի ուղղությամբ ադրբեջանական կողմը կարճատև կրակահերթեր է արձակել»
Կութի ուղղությամբ ադրբեջանական կողմը կարճատև կրակահերթեր է արձակել:
Այս մասին ֆեյսբուքյան իր էջում տեղեկացրել է «Հանուն հայ զինվորի» ՀԿ նախագահ, «Բանակ-ինֆո» կայքի համակարգող Դավիթ Թորոսյանը:
«Այս պահի դրությամբ (ժ. 23:15) կրակոցներ չկան, իրավիճակը կայուն է»,- գրել է նա։
Ավելի վաղ տեղեկություններ էին տարածվել, որ Վարդենիսում՝ Կութ գյուղի մոտակայքում, թշնամին փոխհրաձգություն է հրահրել. հայկական կողմից տուժածներ չկան:
The post «Կութի ուղղությամբ ադրբեջանական կողմը կարճատև կրակահերթեր է արձակել» appeared first on ԳԱԼԱ.