Քննարկվել են Հայաստանի պրոֆեսիոնալ ֆուտբոլի լիգայի ստեղծմանն առնչվող հարցեր․ Ffa.am
Ffa.am – Հոկտեմբերի 2-ին ՀՖՖ գրասենյակում ՀՖՖ Գլխավոր քարտուղար Արթուր Ազարյանի ղեկավարությամբ կայացավ ժողով-հանդիպում՝ նվիրված Հայաստանի պրոֆեսիոնալ ֆուտբոլի լիգայի ստեղծման հարցերին։ Ժողովին մասնակցում էին VBET Հայաստանի Պրեմիեր Լիգայի եւ Առաջին խմբի ակումբների ղեկավար անձնակազմի ներկայացուցիչներ, ինչպես նաեւ ՀՊՖԼ-ի հարցերով զբաղվող ՀՖՖ աշխատակիցներ։ Հանդիպման սկզբում Ա․ Ազարյանը ներկայացրեց մինչ օրս կատարված աշխատանքները, այնուհետեւ ծավալվեց երկարատև քննարկում …