Հայաստանն աշխարհում 17-րդն է վեբ-գրոհների ենթարկվածների մասնաբաժնով
Հայաստանում 2021-ի երկրորդ եռամսյակում համացանցի միջոցով գրոհների են բախվել օգտատերերի 12,95%-ը. այդ ցուցանիշով երկիրը 17-րդ տեղն է զբաղեցրել այն երկրների քսանյակում, որոնց օգտատերերն ամենից հաճախ են բախվել վեբ-գրոհների: Վրաստանում նույն ժամանակահատվածում նման գրոհների է ենթարկվել օգտատերերի 4,45%-ը։ Ադրբեջանում էլ համացանցի միջոցով գրոհներ են գրանցվել օգտատերերի 11,14%-ի սարքերում։