Թուրք ընդդիմադիր գործչին մինչև 2 տարի 4 ամիս ազատազրկում է սպառնում
Թուրքիայի ընդդիմադիր «Ժողովրդահանրապետական» կուսակցության (ԺՀԿ-CHP) պատգամավոր և այդ կուսակցության Ստամբուլի նահանգային կառույցի ղեկավար Ջանան Քաֆթանջըօղլուի վերաբերյալ մեղադրական եզրակացություն է կազմվել՝ Թուրքիայի նախագահի աշխատակազմի հանրային կապերի բաժնի պետ Ֆահրեթթին Ալթունի հասցեին մեղադրանքներ հնչեցնելու հիմքով։