Այո՛, վախն իսկապես ունի կործանիչ բնույթ, այն կարող է ստիպել մարդուն ստել, գործել սխալ…
Երկյուղ ասելով՝ հաճախ ենք բացասական իմաստ դնում դրա մեջ: Արդյո՞ք, սակայն, այդպես է: «Երանի այն մարդուն, որ վախենում է Տիրոջից» (Սաղմ. 111:1),- ասված է Սուրբ Գրքում: Նաև ասված է, որ «Տիրոջից երկյուղի մեջ զորեղ հույս կա» (Առակ. 14:26) և կամ էլ «Իմաստության սկիզբը Տիրոջ երկյուղն է» (Առակ. 9:10):