Մահվան ելքով վրաերթ Արարատի մարզում․ shamshyan. com
Այսօր՝ հոկտեմբերի 19-ին, մահվան ելքով վրաերթ է տեղի ունեցել Արարատի մարզում: Ժամը 19:30-ի սահմաններում Երևանի բնակիչ, 60-ամյա Արթուր Հովհաննիսյանը իր վարած Mercedes մակնիշի ավտոմեքենայով Երևան-Երասխ ավտոճանապարհի 31-րդ կմ հատվածում վրաերթի է ենթարկել հետիոտն, Արարատի մարզի բնակիչ, 40-ամյա Հովհաննես Ամիրխանյանին, տեղեկացնում է shamshyan.com–ը։