Հնդկաստանը մերժել է ԱՄՆ-ի խնդրանքը բացելու նավթի ռազմավարական պաշարները
Հնդկաստանը մերժել է ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենի վարչակազմի խնդրանքը քննարկելու ռազմավարական պահուստներից նավթի մի մասի դուրսբերման հնարավորությունը՝ համաշխարհային շուկայում դրա վաճառքի համար՝ այդ էներգակրի համաշխարհային գների իջեցման նպատակով: Այդ մասն, ինչպես նոյեմբերի 18-ին հաղորդել է Times of India թերթը, հայտարարել է նավթի եւ բնական գազի նախարար Հարդիփ Սինգհ Փուրին։