Հովհաննես Հովսեփյան. «Մեր բռնցքամարտիկների նվաճումները Հայաստանում բում են առաջացրել»
«Դինամո» մարզահամալիրում այսօր, անկախ Հայաստանի պատմության մեջ առաջին անգամ, մեկնարկեց թիմային ձեւաչափով բռնցքամարտի միջազգային մրցաշար, որին շրջանաձեւ մրցակարգով մասնակցում են Հայաստանի, Իրանի, Ուկրաինայի եւ Վրաստանի հավաքականները: Մեկնարկային օրը Հայաստանի հավաքականը 6:3 հաշվով հաղթեց Իրանի թիմին: Aravot.am-ը զրուցեց Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայի նախագահ Հովհաննես Հովսեփյանի հետ: -Պարոն Հովսեփյան: Նման ձեւաչափով մրցաշար Հայաստանում կազմակերպելու գաղափարը ե՞րբ ծնվեց: -Այդպիսի …