Նախատեսվում է արգելել ինքնակամ կառույցների օրինականացումը
Խորհրդարանը դեկտեմբերի 16-ին գումարված արտահերթ նիստում առաջին ընթերցմամբ քննարկել է «ՀՀ քաղաքացիական օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը` կից օրենսդրական փաթեթով: ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Երանուհի Թումանյանցը հայտնել է, որ նախագծերի հիմնական նպատակը ինքնակամ շինարարության դեմ պայքարում առավել արդյունավետ իրավական մեխանիզմների նախատեսումն է: «Օրենքն ուժի մեջ մտնելուց հետո արգելվելու է ինքնակամ կառույցների օրինականացումը …