Աբովյանի ավագանու նիստին կքվեարկենք ԲՀԿ-ի թեկնածուի օգտին․ ՀՅԴ Աբովյանի կոմիտե
ՀՅԴ Աբովյանի կոմիտեն հայտնել է Աբովյան խոշորացված համայնքի ավագանու անդրանիկ նիստին «Բարգավաճ Հայաստան» կուսակցության թեկնածուի օգտին քվեարկելու իր մտադրության մասին։ Հայտարարության մեջ նշված է․ «Սիրելի՛ հայրենակիցներ, հաշվի առնելով 2021 թվականի դեկտեմբերի 5-ին Աբովյան խոշորացող համայնքի՝ համամասնական ընտրակարգով անցկացված ավագանու ընտրություններում արձանագրված արդյունքները, մասնակից քաղաքական ուժերի կազմը, ելնելով ընտրություններից հետո իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության հետ որևէ …