ԱՄՆ-ն և դաշնակիցները Ուկրաինային 90 հակատանկային համակարգ կմատակարարեն «յուրաքանչյուր ռուսական տանկի» համար. Սպիտակ տուն
ԱՄՆ-ն իր դաշնակիցների հետ մտադիր է Ուկրաինային տրամադրել ընդհանուր առմամբ գրեթե 90 հակատանկային հրթիռային համակարգ (ՀՏՀ) «յուրաքանչյուր ռուսական տանկի համար»։ Այս մասին հինգշաբթի լրագրողների համար ճեպազրույցում հայտարարել է Սպիտակ տան մամուլի քարտուղար Ջեն Փսակին։
«Ուկրաինայում գտնվող յուրաքանչյուր ռուսական տանկի համար Միացյալ Նահանգները կտրամադրի կամ արդեն տրամադրել է 10 հակատանկային համակարգ: Եվ եթե հաշվի առնեք դաշնակիցների ներդրումը, ապա այն կկազմի գրեթե 90 հակատանկային համակարգ մեկ տանկի համար», - ասել է Փսակին:
«Ուկրաինայում յուրաքանչյուր ռուսական զրահամեքենայի համար Միացյալ Նահանգները կտրամադրի մոտ երեք համակարգ՝ զրահամեքենաների դեմ պայքարելու համար: Եթե հաշվի առնենք դաշնակիցների ներդրումը, ապա դա կազմում է մոտ 25 համալիր յուրաքանչյուր զրահամեքենայի]համար», - հավելել է նա: