«Թատրոն կայարան»-ը հյուրախաղերով է հանդես եկել Հայաստանի մարզերում. Աշնանը նախատեսում են Արցախ մեկնել
«Թատրոն կայարանը», դեռևս իր փոքր խաղացանկով, հասցրել է գրավել թատերասերներին: Խաղացանկում ներառված են «Տոնածառ», «Թռի-վռի մի ճպուռ», «Չարաճճի խոզուկների նոր արկածները», «Սեեեր ֆրանսիական ձևով» ներկայացումները: Բազմաժանր թատրոնում միախառնված են ժամանակակից ուղղություններն ու ոճերը, կարևորվում է ազգային արժեքների պահպանումը։