Վրաստանում հունիսին գնաճը դանդաղել է մինչև 12,8 տոկոս
Ընթացիկ տարվա հունիսին Վրաստանում տարեկան գնաճը կազմել է 12,8 տոկոս: Մեկ ամիս առաջ այդ ցուցանիշը կազմել է 13,3 տոկոս, ասված է Վրաստանի Ազգային վիճակագրական ծառայության՝ «Սաքստատի»՝ հուլիսի 4-ին հրապարակված տվյալներում։