ԱՄՆ-ն իզուր է «դասախոսություններ» կարդում այլ պետություններին. Թրամփ
ԱՄՆ-ն անկում է ապրում, փողոցներում անմեղ մարդիկ են սպանվում, մինչդեռ ներկայիս իշխանություններն անհիմն բարքեր են քարոզում այլ մարդկանց և պետություններին։ Այս մասին, ինչպես հայտնում է ՌԻԱ Նովոստին, Լաս Վեգասում իր աջակիցների հետ հանդիպման ժամանակ ասել է ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփը։