Ներված լինելու երանությունը
Փորձում եմ ինքս իմ մազերից քաշել ու հանել ճահճից՝ հայտնի հերոսի պես, մեկ է՝ չի ստացվում։ Ինձ արժանի չեմ համարում։ Բայց գիտեմ, որ չպիտի երկար մնամ այս մութ տեղում։ Որովհետև ինչքան երկար մնամ, այնքան մութը կշատանա իմ մեջ, այնքան ավելի կհեռանամ իմ ներսի լույսից ու սիրուց։ Լույս ու սեր եմ ուզում։ Ի՞նչ անեմ, ո՞ւր գնամ։