Мы в Telegram
Добавить новость
103news.com
World News in Armenian
Июль
2022

Քամալ Խարազի. «Իրանը կարող է ստեղծել ատոմային ռումբ, բայց նման որոշում դեռ չի կայացրել»

0
Քամալ Խարազի. «Իրանը կարող է ստեղծել ատոմային ռումբ, բայց նման որոշում դեռ չի կայացրել»

Իրանի Իսլամական Հանրապետության գերագույն առաջնորդ, այաթոլա Ալի Խամենեիի ավագ խորհրդական, արտաքին հարաբերությունների ռազմավարական խորհրդի ղեկավար, նախկին արտգործնախարար Քամալ Խարազին Al-Jazeera արաբական հեռուստակայանին նախօրեին տված հարցազրույցում ասել է, թե իր երկիրն ունի միջուկային զենք ստեղծելու հնարավորություն, սակայն նման որոշում դեռ չի ընդունել:

Դա ատոմային ռումբի վերաբերյալ Իրանի ավանդական ժխտողական դիրքորոշման որոշակի փոփոխություն է: Թեհրանը մշտապես պնդել է, որ իր միջուկային ծրագիրը սոսկ խաղաղ նպատակ է հետապնդում: Իսլամական երկրի ղեկավարներն աշխարհին հավաստիացրել են, որ միջուկային զենքի տիրանալու մտադրություն չունեն:

Խարազին նոր երանգ է հաղորդել այդ մոտեցմանը: Հուլիսի 17-ին նա ասել է, որ եթե Իրանի մասնագետները կարողացել են ընդամենը մի քանի օրում ուրանի հարստացման աստիճանը հասցնել 60 տոկոսի, ապա առանց դժվարությունների կկարողանան այն նաև 90 տոկոսի հասցնել:

Այդ աստիճանի զտված ուրանն անվանում են «մարտական»: Դրա  մոտ 70 կիլոգրամի  պայթյունի հետևանքով 1945 թվականի օգոստոսի 6-ին  ճապոնական Հիրոշիման մի քանի վայրկյանում ավերակների է վերածվել:

Մինչդեռ, քիմիական բարդ գործընթացների և ճառագայթման արդյունքում ուրանից կարելի է ստանալ  նույնքան պլուտոնիում: 70 կիլոգրամ պլուտոնիումց հնարավոր է ստեղծել առնվազն 10-ը միջուկային ռումբ՝ յուրաքանչյուրը 20 կիլոտոննա հզորությամբ:

Իրանը միջուկային կենտրոններում գազային ցենտրիֆուգներով 60 տոկոսի հարստացված ուրան է արտադրում: Դա ավելի քան 16 անգամ գերազանցում է 2015 թվականի միջազգային պայմանագրով համաձայնեցված շեմը:

Իրանն այդ պայմանագրով պարտավորվել է արտադրել առավելագույնը 3.67 տոկոսի  հարստացված ուրան, ինչը բավական է խաղաղ հետազոտություններ անցկացնելու համար:

2018 թվականին Միացյալ Նահանգները նախագահ Դոնալդ Թրամփի վճռով դուրս է եկել միջազգային պայմանագրից, ինչին ի պատասխան Իրանը ոչ միայն վերագանգնել, այլև ավելացրել է հարստացված ուրանի արտադրության ծավալը և մաքրության աստիճանը: 

Քամալ Խարազին ասել է, թե իր երկիրը տեխնիկապես պատրաստ է ռումբ ստեղծել, բայց  օրակարգում նման խնդիր դեռ չկա:

Այդ մեկնաբանությամբ նա արձագանքել է Միացյալ Նահանգների նախագահ Ջո Բայդենին, ով օրերս Իսրայել և Սաուդյան Արաբիա կատարած այցերի ընթացում վստահեցրել է, թե Վաշինգտոնն ամեն ինչ կանի միջուկային զենք ձեռք բերելու Թեհրանի փորձերը կանխելու համար:

Բայդենի փոխանցմամբ, Միացյալ Նահանգները պատրաստ է ծայրահեղ դեպքում նաև զենքի ուժով դա ապահովել: 

Խարազին հայտարարել է, թե «հարձակման ենթարկվելու պարագայում Իրանը կոշտ  պատասխան կտա և այն անպայման հասցեագրված կլինի նաև Իսրայելին»:





Губернаторы России
Москва

Собянин: Более трех миллионов человек посетили фестиваль «Москва на волне. Рыбная неделя»





Москва

Eurasianet: Азербайджан публично и цинично уничтожает армянское культурное и историческое наследие в Нагорном Карабахе


Губернаторы России

103news.net – это самые свежие новости из регионов и со всего мира в прямом эфире 24 часа в сутки 7 дней в неделю на всех языках мира без цензуры и предвзятости редактора. Не новости делают нас, а мы – делаем новости. Наши новости опубликованы живыми людьми в формате онлайн. Вы всегда можете добавить свои новости сиюминутно – здесь и прочитать их тут же и – сейчас в России, в Украине и в мире по темам в режиме 24/7 ежесекундно. А теперь ещё - регионы, Крым, Москва и Россия.

Moscow.media
Москва

Сергей Собянин посетил фестиваль «Москва — на волне. Рыбная неделя»



103news.comмеждународная интерактивная информационная сеть (ежеминутные новости с ежедневным интелектуальным архивом). Только у нас — все главные новости дня без политической цензуры. "103 Новости" — абсолютно все точки зрения, трезвая аналитика, цивилизованные споры и обсуждения без взаимных обвинений и оскорблений. Помните, что не у всех точка зрения совпадает с Вашей. Уважайте мнение других, даже если Вы отстаиваете свой взгляд и свою позицию. 103news.com — облегчённая версия старейшего обозревателя новостей 123ru.net.

Мы не навязываем Вам своё видение, мы даём Вам объективный срез событий дня без цензуры и без купюр. Новости, какие они есть — онлайн (с поминутным архивом по всем городам и регионам России, Украины, Белоруссии и Абхазии).

103news.com — живые новости в прямом эфире!

В любую минуту Вы можете добавить свою новость мгновенно — здесь.

Музыкальные новости

МакSим

МакSим навестила врачей, которые спасли ее от алкогольной зависимости




Спорт в России и мире

Алексей Смирнов – актер, которого, надеюсь, еще не забыли

Вышел второй подкаст онлайн-лектория «Иннагрика» о возможностях аграрной генетики для молодых исследователей

Пассажир остановившегося в тоннеле метро поезда рассказал о происходившем в вагоне

Дептранс Москвы раскрыл детали инцидента на станции метро "Спортивная"


Миомир Кецманович

Кецманович отказался от борьбы в игре с Медведевым на "Ролан Гаррос"



Новости Крыма на Sevpoisk.ru


Киев

НАТО оказалась не готова к войне с Россией. Тайное соглашение США и Киева: Враг нацелился на Белгород - источники



Частные объявления в Вашем городе, в Вашем регионе и в России