Կլիմայական փոփոխությունները տարեկան 6,6 մլրդ եվրո են նստում Գերմանիայի վրա
Կլիմայի փոփոխությունները եւ դրանց հարուցած բնական աղետները տարեկան միջին հաշվով 6,6 միլիարդ եվրո են նստում Գերմանիայի վրա, իսկ 2000 թվականից վնասն ընդհանուր առմամբ կազմել Է 145 միլիարդ եվրո: Սրանք են այն հետազոտության արդյունքները, որը կատարվել Է Գերմանիայի Էկոնոմիկայի եւ կլիմայի պաշտպանության նախարարության պատվերով, դրա արդյունքները հրապարակվել են հուլիսի 18-ին: