Լավագույն միսիոներությունը սակավ խոսքն է
Նախանձախնդի՛ր լինենք,- բացականչեց հայր Պորֆիրիոսը։- Նախանձախնդիր է այն մարդը, որը ողջ հոգով սիրում է Քրիստոսին և ծառայում մարդուն ի սեր Նրա։ Սերը Աստծու և մարդկանց հանդեպ անբաժան զույգ է։ Ջերմ ցանկություն, Աստվածային ավյուն, գորովալից արցունքներ․ ամենն ի սրտե, անկեղծորեն։