Զավեշտն այն է, որ Հայաստանի ընդդիմության հասցեին սպառնալիքներ է հնչեցնում հանցագործությունների մեջ ներքաշված կառույցի ղեկավարը. ԱԱԾ պահեստազորի սպաների միություն
Հուլիսի 26-ին Ղրղզստանում Թուրքիայի, Ադրբեջանի, Ղազախստանի, Ուզբեկստանի ու ընդունող երկրի պատվիրակությունների մասնակցությամբ կայացել է թյուրքալեզու պետությունների հատուկ ծառայությունների կոնֆերանսը: Նիստում ելույթ ունեցած Ադրբեջանի ազգային անվտանգության նախարար, գեներալ-գնդապետ Ալի Նագիևն իր ելույթում մասնավորապես ասել է` Հայաստանի ռևանշիստական ուժերը չեն հրաժարվել իրենց մտադրությունից, հայաստանյան ընդդիմադիր ուժերը լուրջ փորձեր են կատարում Հայաստանի ու Ադրբեջանի միջև հարաբերությունները կարգավորելու դեմ …