Այդ զգացումն է, որ նվիրագործում է հոգեհանգստյան արարողությունը բոլոր եկեղեցիներում
Մենք հավատում ենք մարդկային հոգու անմահությանը և սրբերի մասունքների կենարար զորությանը, ինչպես որ նշված է Աստվածաշնչում Եղիսե մարգարեի մասունքների վերաբերյալ (Դ Թագ. 13.21)։ Քրիստոնեական գրողներից մեկն ասում է, որ հոգու անմահության և մարդկային աճյունի խորհրդավորության նկատմամբ պատկառանքն ունի մի շատ զորավոր բարոյական ապացույց. դա մարդկանց ունեցած հարգանքն է գերեզմանների հանդեպ։