ԱՄՆ-ն թույլ չի տա Աֆղանստանին կրկին ահաբեկիչների ապաստարանի վերածվել․ Բայդեն
ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ ամերիկյան կառավարությունը երբեք թույլ չի տա, որպեսզի Աֆղանստանը կրկին վերածվի ահաբեկիչների ապաստարանի։ Այս մասին հաղորդում է ՏԱՍՍ գործակալությունը։
Բայդենն ընդգծել է, որ Աֆղանստանը չպետք է հարթակ դառնա Միացյալ Նահանգների դեմ ուղղված գործողությունների համար։ Նրա խոսքով՝ «Ալ-Քաիդա» ահաբեկչական կազմակերպության առաջնորդ Այման ալ Զավահիրիի ոչնչացմանն ուղղված գործողությունը հստակ ցույց է տալիս ԱՄՆ-ի մտադրությունները։
«Իմ վարչակազմը կշարունակի ուշադիր հետևել և արձագանքել «Ալ-Քաիդա» սպառնալիքներին, որտեղից էլ որ դրանք գան», - շեշտել է Բայդենը: