Ինչո՞ւ պրոդյուսեր Արմեն Գրիգորյանի մահվան փաստով Արմավիրի քննչական են հրավիրել գյումրեցի դասախոսին
Պրոդյուսեր Արմեն Գրիգորյանի մահվան հանգամանքով պայմանավորված՝ այսօր որպես վկա Արմավիրի քննչական վարչություն են հրավիրել Շիրակի պետական համալսարանի դասախոս Արթուր Համբարձումյանին։ Արթուր Համբարձումյանն Aravot.am-ի հետ զրույցում ասաց․ «Արմեն Գրիգորյանի մահվան թեմայով հարցազրույց եմ տվել, մի քանի պնդումներ եմ արել։ Այդ նույն պնդումները նաև արեցի Արմավիրի քննչական վարչությունում, որ Արմենի մահը սպանություն է եղել, կոլեկտիվ սպանություն։ Կոլեկտիվ …