Դատարանը մերժեց եւ պատգամավորների անձնական երաշխավորությունները եւ գրավի կիրառումը. Գերասիմ Վարդանյանը կմնա կալանավորված
Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի Կենտրոնի նստավայրում, Կարեն Ֆարխոյանի նախագահությամբ, այսօր շարունակվեց ՀՅԴ անդամ Գերասիմ Վարդանյանի գործով նիստը: Հիշեցնենք՝ ՀՅԴ անդամ Գերասիմ Վարդանյանը ձերբակալվել է դեռեւս մեկուկես տարի առաջ հարուցված քրեական գործի շրջանակում․ մեղադրվում է 2020թ․ նոյեմբերի 9-ին տեղի ունեցած իրադարձությունների ժամանակ զանգվածային անկարգություններ կազմակերպելու և լրագրողի աշխատանքը խոչընդոտելու մեջ («Ազատություն» ռ/կ-ի գրասենյակ ներխուժման փորձ): …