«Քոչարյանի ու Սերժի ժամանակ չէիր կարող նույնիսկ 3 հոգանոց ակցիա փողոցում անեիր, անելուց էլ ծեծվում ու ջարդվում էիր, այնպես որ ՀՅԴ-ականները թող սթրվեն իրենց տեղը». Անի Խաչատրյան
«Փաշինյանը ընդամենը մի երիտասարդ աղջկանից վախեցավ եւ մուտքն արգելե՞ց: Ես անլուրջ եմ համարում դա մեկնաբանել: Մասիս Աբրահամյանի եւ առհասարակ ՀՅԴ-ականների հետ կապված ես այնքան քիչ բան եմ հետեւում, որովհետեւ իրենք ինձ ընդհանրապես չեն հետաքրքրում, բայց ես ինչքան հիշում եմ ու ինչքան կարդացել եմ, այնտեղ կար լուրջ խնդիր երկիր մուտքն արգելափակելու հետ կապված, որովհետեւ մահափորձի կազմակերպման հարց էր: Եթե նման բան կա, ուրեմն միայն ողջունելի է, որ այդ մուտքն արգելվել է մեր երկիր»: