Եթե մարտերը շարունակվեն մինչև ձմեռ, ապա Ռուսաստանից մեր տարածքները հետ վերցնելն ավելի ու ավելի դժվար կլինի. Զելենսկու գրասենյակ
Առաջիկա մի քանի ամիսները վճռորոշ են լինելու ռազմի դաշտում. եթե պատերազմի ակտիվ ռազմական գործողությունները ձգձգվեն մինչև ձմեռ, տարածքների վերադարձը գնալով ավելի կդժվարանա։ Այս մասին, ինչպես նշում է news.liga.net-ը, ճապոնական NHK հեռուստաալիքին հայտնել է Ուկրաինայի նախագահի աշխատակազմի ղեկավար Անդրեյ Երմակը։
«Եթե մարտերը շարունակվեն մինչև ձմեռ, ապա ավելի ու ավելի դժվար կլինի վերադարձնել մեր տարածքները»,- ասել է Երմակը՝ հավելելով, որ նպատակը Ռուսաստանի գրաված տարածքների 100 տոկոսի ազատագրումն է։
Նրա խոսքով՝ Ուկրաինան և դաշնակիցները «քննարկումները կկենտրոնացնեն մինչև ձմեռ փակուղուց դուրս գալու բոլոր հնարավոր միջոցները ձեռնարկելու վրա»: