Թայվանի վարչակազմի ղեկավարի հանդիպումը Փելոսիի հետ նախատեսված է օգոստոսի 3-ին
Թայվանի վարչակազմի ղեկավար Ցայ Ինգ Վենը օգոստոսի 3-ի առավոտյան կհանդիպի Ներկայացուցիչների պալատի խոսնակ Նենսի Փելոսիի գլխավորած ԱՄՆ պատվիրակության հետ: Այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ վկայակոչելով Թայվանի ղեկավարի գրասենյակի ֆեյսբուքյան պաշտոնական էջում հրապարակված հայտարարությանը։