ԿՈՉ. հայկական մշակութային ժառանգության ոչնչացման վտանգն Արցախում
Երևան, 19.07.2022 թ․ 2022 թ․ հուլիսի 15-19-ը Երևանի պետական համալսարանում և Հայ Առաքելական եկեղեցու Վայոց ձորի թեմում տեղի ունեցավ «Արցախի մշակութային ժառանգությունը» խորագրով միջազգային գիտաժողով։ Ավելի քան երեսուն օտարերկրացի և հայ գիտնականներ ու փորձագետներ քննարկեցին Լեռնային Ղարաբաղի (Արցախ) տարածաշրջանում մշակութային արժեքների ստեղծման, պատմական զարգացման և ներկայիս վտանգվածության խնդիրները։ Այս արժեքները պատկանում են հայկական մշակույթին, որով …