Կվերանորոգվի՞ Կրասարի բացառիկ ճարտարապետությամբ եռաթռիչք կամուրջը (ֆոտոշարք)
Գուսան Շահենի ծննդավայրի՝ Կրասարի (Աշոցքի խոշորացված համայնքի մեջ է) բացառիկ ճարտարապետություն ունեցող, պատմամշակութային հուշարձանների ցանկում ընդգրկված վթարային կամուրջն ամենայն հավանականությամբ կվերանորոգվի։ Այն հարևան գյուղին՝ Սեպասարին, կապող միակ ճանապարհն է, որը, սակայն, վթարային է, խիստ վտանգավոր երթևեկության համար։ Կրասար բնակավայրի վարչական ղեկավար Գեղամ Գևորգյանը մեզ հետ զրույցում տեղեկացրեց, որ ավտոմեքենաների երթևեկությունը դադարեցրել են, և որ կամրջի …