Ձերբակալվել է Օձունի համայնքապետը
Օձունի համայնքապետ Արսեն Տիտանյանը ձերբակալվել է։ Լուրը Tert.am-ի հետ զրույցում հաստատեցին Հակակոռուպցիոն կոմիտեից։
«Հակակոռուպցիոն կոմիտեում քննվող քրեական վարույթի շրջանակում ձերբակալվել է Օձունի համայնքապետը»,֊հայտնեցին ՀԿ֊ից, հավելելով, որ այլ մանրամասներ այս պահին չեն հրապարակում։