Արցախի Հանրապետության առողջապահության նախարարության տվյալներով՝ այս պահի դրությամբ ունենք 19 վիրավոր, 2 զոհ
0
Արցախի Հանրապետության առողջապահության նախարարության ֆեյսբուքյան էջում 03. 08. 2022-ին , ժամը 22-ին տեղադրվել է ԱՀ առողջապահության նախարար Միքայել Հայրիյանի տեղեկատվությունը, համաձայն որի՝ Իրավիճակն այս պահի դրությամբ․ Ընդհանուր՝ 19 վիրավոր, որից 4-ը գտնվում են ծանր վիճակում, մեկը՝ ծայրահեղ ծանր։ Մնացած վիրավորների վիճակը գնահատվում է թեթև և միջին ծանրության։ Ցավոք ունենք 2 զոհ։