Мы в Telegram
Добавить новость
103news.com
World News in Armenian
Август
2022

Առաջարկում եմ ստեղծել Արցախի անվտանգության ու զարգացման աջակցության Համահայկական ճակատ. Ռուբեն Վարդանյան

0

«Տրոյկա Դիալոգ» ներդրումային ընկերության նախկին սեփականատեր,«Ավրորա» մարդասիրական նախաձեռնության համահիմնադիր, միլիարդատեր Ռուբեն Վարդանյանի հայտարարությունը ներկայացնում ենք ստորև. «Արցախում նորից արյուն է թափվում, նորից երիտասարդ կյանքեր ենք կորցնում: 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության՝ իբր թե խախտումների պատրվակի ներքո բռնության նոր ալիք է սանձազերծվում: Արցախյան երկրորդ պատերազմի ավարտից ի վեր՝ նոր ապակայունացման սպառնալիքն այսօր ավելի մեծ է, […]

The post Առաջարկում եմ ստեղծել Արցախի անվտանգության ու զարգացման աջակցության Համահայկական ճակատ. Ռուբեն Վարդանյան appeared first on MediaLab Newsroom-Laboratory.

«Տրոյկա Դիալոգ» ներդրումային ընկերության նախկին սեփականատեր,«Ավրորա» մարդասիրական նախաձեռնության համահիմնադիր, միլիարդատեր Ռուբեն Վարդանյանի հայտարարությունը ներկայացնում ենք ստորև.

«Արցախում նորից արյուն է թափվում, նորից երիտասարդ կյանքեր ենք կորցնում: 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության՝ իբր թե խախտումների պատրվակի ներքո բռնության նոր ալիք է սանձազերծվում:

Արցախյան երկրորդ պատերազմի ավարտից ի վեր՝ նոր ապակայունացման սպառնալիքն այսօր ավելի մեծ է, քան երբևէ: Ու եթե անգամ ռազմական դիմակայության այս հերթական բռնկումը հաջողվի արագ մարել, նոր էսկալացիաների սպառնալիքն ամենևին չի վերանալու: Այն, որպես «դամոկլյան սուր», մշտապես կախված է Հայաստանի ու Արցախի վրա:

Մենք պետք է խոստովանենք, որ հայ ղեկավարներին առայժմ կատեգորիկ կերպով չի բավականացնում կամքն ու պրոֆեսիոնալիզմը՝ Արցախի անվտանգության հարցը համակարգային ձևով լուծելու։Բայց աշխարհաքաղաքականության հետևում մշտապես պետք է տեսնել սովորական մարդկանց՝ Արցախի ժողովրդի շահերը:

Ինձ համար բացարձակապես կարևոր չէ, թե այս անգամ ում քաղաքական սուտն է հաղթելու: Կարծում եմ՝ հիմա գլխավորն այն է, որ Արցախի երեխաները կարողանան մեծանալ առողջ, երջանիկ ու մրցունակ: Որպեսզի կարողանան պարզապես ապրել՝ ապրել անվտանգության լիարժեք զգացողությամբ, հանգիստ գնալ դպրոց ու հավատալ ապագային:

Հիմա նրանց համար հեշտ չէ. պատերազմի «մշտական զգացողությունը» խաթարում է նրանց կյանքը, կոտրում ու խեղում է նրանց ճակատագրերը: Հարևան երկրի ագրեսիվ գործողությունները անհավանական ճնշում են գործադրում Արցախի բնակչության վրա, հետևաբար, նրանք մեր աջակցության կարիքն ունեն:

Եվ ես կարծում եմ, որ նրանք իրավունք ունեն այդ աջակցության հույսն ունենալ:Արցախի երեխաների անվտանգությունը՝ սա՛ է բացարձակ գերակայությունը ինձ ու իմ համախոհների համար: Կարծում եմ, չափազանց կարևոր է բոլոր ջանքերը գործադրել հենց հիմա կանգնեցնելու ռազմական էսկալացիան և հետագայի համար առնվազն արգելափակելու դրա հնարավորությունը:Որպես առաջին քայլ՝ առաջարկում եմ ստեղծել Արցախի անվտանգության ու զարգացման աջակցության Համահայկական ճակատ:

Դրա կազմակերպման իրավական ձևերն ու միջոցները կարելի է քննարկել, բայց նման նախաձեռնությունն ինքնին պետք է համախմբի քաղաքացիական հասարակության, Հայաստանի ու Արցախի իշխանությունների, քաղաքական կուսակցությունների, սփյուռքի և բոլոր հայրենասերների, բոլոր նրանց ներուժը, որոնք հասկանում են արցախյան հողում հայկականության պահպանման սկզբունքային կարևորությունը:Անվտանգության առանցքային տարրը հակամարտության գոտում ռուսական խաղաղապահ ուժերի գտնվելու ժամկետի երկարաձգման և կոնտինգենտի բազմակի մեծացման հարցի լուծումն է՝ Արցախի անվտանգությունն անվերապահորեն ապահովելու հստակ մանդատով։

Այդ մանդատը պետք է ամրապնդվի այնքան ժամանակ, քանի դեռ մենք պատրաստ չենք լինի ինքներս լիարժեքորեն ապահովել անվտանգությունը:Այս քայլը թույլ կտա տարածաշրջանում խաղաղություն պահպանել, հումանիտար համագործակցություն հաստատել և երկարաժամկետ հավասարակշռված լուծում գտնել:

Դրան հիմա պետք է ուղղված լինեն մեր դիվանագիտական ջանքերը: Խաղաղապահների ներկայությունը Արցախում ապրող բնակչության համար ֆիզիկական բացարձակ անվտանգության զգացողություն պետք է ապահովի:

Ցանկանում եմ դիմել ողջ աշխարհի հայությանն ու բոլոր նրանց, ովքեր անտարբեր չեն մարդկային կյանքերի ու մարդկության պատմական ժառանգության ոչնչացման նկատմամբ. մենք պետք է բոլոր միջոցներով միջազգային հանրության ուշադրությունը հրավիրենք Արցախում ստեղծված հումանիտար իրավիճակի վրա:

Աշխարհը, որը բարոյախոսում է մարդկային կյանքի արժեքի ու ժողովուրդների ազատ ինքնորոշման իրավունքի մասին, պետք է ամենակոշտ գնահատականը տա Ադրբեջանի՝ իրավիճակի ապակայունացմանն ուղղված գործողություններին:

Սակայն, ինչքան էլ որ մեզ համար այսօր կարևոր լինի Ռուսաստանի ու միջազգային հանրության աջակցությունը, մենք չենք կարող, մենք իրավունք չունենք հույս դնել բացառապես արտաքին գործոնի վրա:

Մենք՝ հայերս, մեր պատմության ընթացքում չափազանց շատ ենք թույլ տվել, որպեսզի ուրիշները որոշում կայացնեն մեր ճակատագրի վերաբերյալ: Բայց մեր խնդիրները մեր փոխարեն ոչ ոք չի լուծելու:Ժամանակն է վերջ տալ արցախյան թեմայի շահարկմանը`որպես իշխանության և ընդդիմության պայքարի խաղաքարտի, ժամանակն է մոռանալ անձնական քաղաքական հավակնությունների մասին:

Այս հարցը չպետք է բաժանի հայությանը, չպետք է դառնա ինտրիգների ու հաշիվներ մաքրելու առիթ: Այն պե՛տք է և կարո՛ղ է միավորել մեր ժողովրդին:Մենք պետք է համատեղ որոշենք ինչպիսի պետություն, ինչպիսի բանակ, ինչպիսի դիվանագիտություն և անվտանգության այլ միջոցներ են պետք Հայաստանին ու Արցախին: Որոշենք ու անհապաղ անցնենք գործի:

Քանի որ Արցախի երեխաները պետք է լիարժեք կյանքի իրավունք ունենան»:

The post Առաջարկում եմ ստեղծել Արցախի անվտանգության ու զարգացման աջակցության Համահայկական ճակատ. Ռուբեն Վարդանյան appeared first on MediaLab Newsroom-Laboratory.





Губернаторы России
Москва

Сергей Собянин. Главное за день





Москва

Оксана Федорова представит премьеру фильма «Петербург Шаляпина и Рахманинова» на выставке-форуме «Россия»


Губернаторы России

103news.net – это самые свежие новости из регионов и со всего мира в прямом эфире 24 часа в сутки 7 дней в неделю на всех языках мира без цензуры и предвзятости редактора. Не новости делают нас, а мы – делаем новости. Наши новости опубликованы живыми людьми в формате онлайн. Вы всегда можете добавить свои новости сиюминутно – здесь и прочитать их тут же и – сейчас в России, в Украине и в мире по темам в режиме 24/7 ежесекундно. А теперь ещё - регионы, Крым, Москва и Россия.

Moscow.media
Москва

Собянин представил масштабную программу фестиваля "Пасхальный дар"



103news.comмеждународная интерактивная информационная сеть (ежеминутные новости с ежедневным интелектуальным архивом). Только у нас — все главные новости дня без политической цензуры. "103 Новости" — абсолютно все точки зрения, трезвая аналитика, цивилизованные споры и обсуждения без взаимных обвинений и оскорблений. Помните, что не у всех точка зрения совпадает с Вашей. Уважайте мнение других, даже если Вы отстаиваете свой взгляд и свою позицию. 103news.com — облегчённая версия старейшего обозревателя новостей 123ru.net.

Мы не навязываем Вам своё видение, мы даём Вам объективный срез событий дня без цензуры и без купюр. Новости, какие они есть — онлайн (с поминутным архивом по всем городам и регионам России, Украины, Белоруссии и Абхазии).

103news.com — живые новости в прямом эфире!

В любую минуту Вы можете добавить свою новость мгновенно — здесь.

Музыкальные новости

Певица

Певица Ольга Бузова прошла плановый осмотр в больнице




Спорт в России и мире

Алексей Смирнов – актер, которого, надеюсь, еще не забыли

ЦСКА проиграл «Балтике» в гостевом матче 26-го тура РПЛ

"Динамо" и "Зенит" назвали стартовые составы на матч 26-го тура РПЛ

ЦСКА уступил "Балтике" в 26-м туре чемпионата России


Карен Хачанов

Хачанов обыграл Баутиста-Агуту в третьем круге «Мастерса» в Мадриде



Новости Крыма на Sevpoisk.ru


Українські новини

Магазин дверей і підлогового покриття Albero: якісна продукція для кожного клієнта



Частные объявления в Вашем городе, в Вашем регионе и в России