Мы в Telegram
Добавить новость
103news.com
World News in Armenian
Август
2022

Նրանք իրենց մասով ճանապարհը սարքել են, հայկական կողմն էլ պետք է անի իր քայլն ու ազատի այդ տարածքները. Հովիկ Աղազարյան

0

«Մեդիալաբի» հարցերին պատասխանում է ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հովիկ Աղազարյանը – Պարո՛ն Աղազարյան, Արցախի Հանրապետությունում տիրող իրավիճակն ինչպե՞ս եք գնահատում, ի՞նչ նպատակ են հետապնդում ադրբեջանական սադրանքները։ – Դա բացատրվում է պատերազմական իրողություններով, որի մեջ մենք գտնվում ենք Ադրբեջանի հետ։ Հիմա ուղղակի հարաբերական զինադադարի ռեժիմ է, ու, բնականաբար, Ադրբեջանը, որն առավոտից երեկո հայտարարում էր, թե […]

The post Նրանք իրենց մասով ճանապարհը սարքել են, հայկական կողմն էլ պետք է անի իր քայլն ու ազատի այդ տարածքները. Հովիկ Աղազարյան appeared first on MediaLab Newsroom-Laboratory.

«Մեդիալաբի» հարցերին պատասխանում է ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հովիկ Աղազարյանը

– Պարո՛ն Աղազարյան, Արցախի Հանրապետությունում տիրող իրավիճակն ինչպե՞ս եք գնահատում, ի՞նչ նպատակ են հետապնդում ադրբեջանական սադրանքները։

– Դա բացատրվում է պատերազմական իրողություններով, որի մեջ մենք գտնվում ենք Ադրբեջանի հետ։ Հիմա ուղղակի հարաբերական զինադադարի ռեժիմ է, ու, բնականաբար, Ադրբեջանը, որն առավոտից երեկո հայտարարում էր, թե Ղարաբաղի հարց այլևս չկա, լուծել է ռազմաքաղաքական եղանակով, հասկացավ, որ այդպես չէ, ու հիմա գնում է սադրանքների՝ հույս ունենալով ռազմական գործիքակազմով լուծել այն խնդիրը, որն իր առաջ դրել է։ 

Իսկ այս էպիզոդիկ իրավիճակը, որ կապված է Բերձորի, միջանցքի հետ, ինչ-որ իմաստով առիթ է, որովհետև նոյեմբերի 9-ի համաձայնագրով այդ հարցը պետք է լուծվեր 3 տարվա ընթացքում, հիմա իրենք փորձում են արագացնել այդ գործընթացը, որովհետև, նորից եմ ասում, այն խնդիրը, որը դրել էին իրենց առաջ, չեն լուծել։

– Բայց, ըստ էության, Ադրբեջանին հաջողվում է այսկերպ ճնշել հայկական կողմին, որովհետև Բերձորի բնակիչները պետք է օգոստոսի 25-ին ազատեն քաղաքը, որ այն հանձնվի ադրբեջանցիներին։

– Բա իրենք գտնում են, որ նոյեմբերի 9-ի հայտարարության համաձայն՝ իրենց մասով իրենք ճանապարհը սարքել են, հետևաբար հայկական կողմն էլ պետք է անի իր քայլն ու ազատի այդ տարածքները, որովհետև այդ տարածքներն այսպես թե այնպես պետք է ազատվեն։

– Պարո՛ն Աղազարյան, այդ դեպքում ինչո՞ւ ձեր քաղաքական թիմը մինչև հիմա չի կառուցել Լաչինի այլընտրանքային ճանապարհը՝ լավ իմանալով, որ Ադրբեջանն իր մասն ավարտելուց հետո նման պահանջ էր ներկայացնելու։

– Եթե ինչ-որ բան մեր կողմից պետք է արվի՝ դրա համար կա 3 տարի ժամանակ, իսկ այդ ժամանակը դեռ չի լրացել, իսկ ավել բան այդ մասով ես չեմ կարող ասել, ճիշտն ասած։

– Ընդդիմությունն ասում է, որ ձեր իշխանությունը հնազանդվում է Ադրբեջանի պահանջներին, չի կարողանում համապատասխան բանակցություններ վարել, որ գործարքի է գնացել թուրք-ադրբեջանական տանդեմի հետ։ 

– Մեր ընդդիմադիրներն այդ տեսակետը շուտվանից են օրակարգ բերել, այդ օրակարգով շփվել են ժողովրդի հետ, տևական ժամանակ հնարավորություն ունեին այդ օրակարգը հասցնել հասարակության լայն շրջանակներին, բայց մեր հասարակության լայն շրջանակները չանսացին նրանց անհանգստություններին՝ գտնելով, որ իշխանություններն ադեկվատ են իրենց գործունեության մեջ այս կամ այն հարցում։ Հետևաբար, թող իրենք շարունակեն իրենց գիծը, մենք՝ մերը, որին ժողովուրդը պաշտպանում է։

– Փաստորեն, կարծում եք, որ ձեր քաղաքական թիմն ստեղծված իրավիճակին ադեկվա՞տ է արձագանքում, պատրաստվում։

– Առավել քան ադեկվատ, այո՛։

– Պարո՛ն Աղազարյան, հասարակության մեծ մասը տարակուսած է այն մասով, որ եթե Բերձորն ու հարակից գյուղերը պետք է հանձնվեին թշնամուն, ապա ինչո՞ւ են այդ հատվածներում ներդրումներ արվել, դպրոց, մանկապարտեզ կառուցվել։ Այս հարցի պատասխանը դուք ունե՞ք՝ որպես իշխող քաղաքական թիմի անդամ։

– Անկեղծորեն ասեմ, ես տեղյակ չեմ, որ այդ հատվածներում նոր բաներ են պատրաստվել, եթե այդպես է՝ դա շատ տարօրինակ է, որովհետև Արցախի իշխանություններն իրենք են տիրապետում իրավիճակին ու Հայաստանի կողմից ցուցաբերված օժանդակությանը։ 

Այդ ֆինանսներն իրենք պետք է նպատակին ծառայեցնեն։ Ես վստահ չեմ, որ այդ տարածաշրջանում ինչ-որ նոր կառույց է արվել, եթե նկատի ունեք մի քանի նոր շենքերը՝ դրանք շուտվանից կան։ Հայկական կողմը ֆինանսական աջակցությունը տալիս է, իսկ դա տնօրինում է Արցախի իշխանությունը, իրենք գիտեն, թե այդ գումարները որտեղ պետք է ծախսեն։ 

– Շրջանառվող լուրերի համաձայն՝ սեպտեմբերի 1-ից այլևս հնարավոր չի լինի Լաչինի միջանցքով ապահովել Հայաստան-Արցախ կապը։ Այլընտրանքային ճանապարհը մինչ այդ պատրա՞ստ կլինի, որ Հայաստան-Արցախ կապը չկտրվի։

– Կապը չի կտրվի, վստահաբար ասում եմ, որ չի կտրվի, կհասցնե՞ն վերջացնել շինարարությունը, թե՞ օրը կհետաձգվի՝ ժամանակը ցույց կտա։

– Իսկ Ադրբեջանի սադրանքները Բերձորը հանձնելուց հետո էլի՞ կշարունակվեն։

– Իհարկե կշարունակվեն, որովհետև, նորից եմ ասում, նրանք գոհ չեն պատերազմի արդյունքներից, հետևաբար շարունակելու են նաև իրենց ժողովրդին կերակրել թեզերով, որ հեսա հասնելու ենք Երևան, Մեղրի և այլն։ Մենք պետք է պատրաստ լինենք ու տանք արժանի հակահարված։

– Տալի՞ս ենք այդ արժանի հակահարվածը։

– Օրինակի համար դուք կարծում եք, որ չե՞նք տվել, իհարկե տվել ենք։

– Եթե նրանք պահանջում են Բերձորը՝ Բերձորը տալիս ենք, այլընտրանքային միջանցքը ստիպում են սահմանված ժամկետից շուտ գործարկել՝ գործարկում ենք․․․

– Բերձոր չեն պահանջում նրանք, Բերձորն ամսի 9-ի հայտարարությամբ արդեն ստորագրված է եղել, յոթ անգամ արդեն ասեցի։

– Այսինքն՝ այդ փաստաթղթում եղած տարածքներից զատ այլ տարածքային զիջումներ չե՞ն արվել, չե՞ն լինելու։

– Ոչ մի, ոչ մի։ Տեսեք՝ Արցախում իրենք ապօրինի մի քանի տեղեր մտել են, գրավել են, այսպես ասած, Փառուխի դեպքերը լավ գիտենք, ամեն ինչ պետք է անենք, որ նրանց հետ մղենք իրենց դիրքերը, բնականաբար, բայց էն, ինչ կա ամսի 9-ով պայմանավորված, հիմա մի քիչ էս կողմ, մի քիչ էն կողմ՝ ես չեմ կարող բան ասել, բանակցային գործընթացին չեմ մասնակցում, չունեմ էդ լիազորությունները։

– Այդ քայլերն արվո՞ւմ են։

– Արվում են, իհարկե արվում են։ Եթե հիշում եք՝ պատերազմից հետո բոլորը սպասում էին, որ երկու-երեք օր հետո միջանցքը տրվելու է Ադրբեջանին, բայց չկա, չէ՞, այդ բանը, չկա ու չի էլ լինելու։ Մեր օրակարգում չկա էդ հարցը, ճանապարհներն էլ պետք է բացվեն մեր օրենսդրության համապատասխան։

– Պարո՛ն Աղազարյան, համաձա՞յն եք ձեր քաղաքական թիմի որոշ անդամների հետ, որ Արցախում տեղի ունեցողի պատասխանատուն ռուս խաղաղապահներն են, ու իրենք պետք է կարգավորեն ամեն բան, այսինքն՝ Հայաստանը պատասխանատվություն չունի՞ Արցախի նկատմամբ։

– Նրանք համապատասխան մանդատ ունեն, բայց մեր պաշտպանության բանակն էլ նրա համար է, որ այդ փոքրիկ միջադեպերի ժամանակ արժանի հակահարված տա, մինչև ռուս խաղաղապահներն իրենց դանդալոշ մեխանիզմը գործի գցեն ու միջամտեն: Դա չի նշանակում, թե մենք պետք է ձեռքներս ծալած նստենք ու նման բան ասենք, դա սխալ մոտեցում է, ես չեմ ընդունում։ 

Քրիստինե Աղաբեկյան

MediaLab.am

The post Նրանք իրենց մասով ճանապարհը սարքել են, հայկական կողմն էլ պետք է անի իր քայլն ու ազատի այդ տարածքները. Հովիկ Աղազարյան appeared first on MediaLab Newsroom-Laboratory.





Губернаторы России
Москва

К 2025 году в "Рудневе" планируется создать свыше 6 тысяч рабочих мест — Собянин





Москва

Женщина в Москве лишилась украшений после визита проститутки к ее сожителю


Губернаторы России

103news.net – это самые свежие новости из регионов и со всего мира в прямом эфире 24 часа в сутки 7 дней в неделю на всех языках мира без цензуры и предвзятости редактора. Не новости делают нас, а мы – делаем новости. Наши новости опубликованы живыми людьми в формате онлайн. Вы всегда можете добавить свои новости сиюминутно – здесь и прочитать их тут же и – сейчас в России, в Украине и в мире по темам в режиме 24/7 ежесекундно. А теперь ещё - регионы, Крым, Москва и Россия.

Moscow.media
Москва

Собянин: Город привлек инвесторов для комплексного развития еще шести площадок



103news.comмеждународная интерактивная информационная сеть (ежеминутные новости с ежедневным интелектуальным архивом). Только у нас — все главные новости дня без политической цензуры. "103 Новости" — абсолютно все точки зрения, трезвая аналитика, цивилизованные споры и обсуждения без взаимных обвинений и оскорблений. Помните, что не у всех точка зрения совпадает с Вашей. Уважайте мнение других, даже если Вы отстаиваете свой взгляд и свою позицию. 103news.com — облегчённая версия старейшего обозревателя новостей 123ru.net.

Мы не навязываем Вам своё видение, мы даём Вам объективный срез событий дня без цензуры и без купюр. Новости, какие они есть — онлайн (с поминутным архивом по всем городам и регионам России, Украины, Белоруссии и Абхазии).

103news.com — живые новости в прямом эфире!

В любую минуту Вы можете добавить свою новость мгновенно — здесь.

Музыкальные новости

Фёдор Шаляпин

Наследие Шаляпина и Рахманинова представили на выставке-форуме «Россия»




Спорт в России и мире

Алексей Смирнов – актер, которого, надеюсь, еще не забыли

«Динамо» подняло планку // Московский клуб вплотную приблизился к победе в РПЛ

Новыми соперниками тульского АКМ станут команды из Магнитогорска, Москвы и Нижнего Новгорода

Разгром в Москве и драма в Сочи: «Динамо» без труда сохранило лидерство, но «Краснодар» остался в гонке за золото РПЛ


Карен Хачанов

Свищёв: МОК и ITF не будут реагировать на призывы наказать Хачанова



Новости Крыма на Sevpoisk.ru


Бато Багдаев

Бурятский театр «Ульгэр» показал на выставке «Театральная весна» кукольный постановку: Россия, Дети, нацпроект Культура



Частные объявления в Вашем городе, в Вашем регионе и в России