ՀՀ նախագահի հրամանագրերը՝ դատավորներ նշանակելու մասին
ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը օգոստոսի 8-ին թվով տասը հրամանագրեր է ստորագրել, որոնցով տարբեր ատյանների դատավորներ են նշանակվել: Դիանա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԻՆ նշանակել վերաքննիչ քաղաքացիական դատարանում հակակոռուպցիոն քաղաքացիական գործերով բողոքարկման ենթակա դատական ակտերի վերանայումն իրականացնող առանձին դատավոր: Վերաքննիչ քաղաքացիական դատարանի դատավոր Տարոն ՆԱԶԱՐՅԱՆԻՆ նշանակել վերաքննիչ քաղաքացիական դատարանի նախագահ՝ երեք տարի ժամկետով: Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Մխիթար ՊԱՊՈՅԱՆԻՆ նշանակել …