Երկու ճկուն սմարթֆոն, ժամացույց և ականջակալ․ ի՞նչ կցուցադրվի Samsung-ի շնորհանդեսին
Օգոստոսի 10-ին Samsung-ը կանցկացնի Samsung Unpacked 2022-ի ամենախոշոր շնորհանդեսներից մեկը։ Միջոցառմանը, որի մասին հայտարարվել է հանելուկի օգնությամբ, կցուցադրեն նոր սերնդի ճկուն կաղապարով և շրջվող սմարթֆոններ։ Կներկայացվեն նաև խելացի ժամացույցների, ականջակալների և աքսեսուարների երկու մոդել։