Չինաստանում կհայտնվեն առաջին անօդաչու տաքսիները
Չինական ինտերնետ հսկա Baidu-ն թույլտվություն է ստացել Չունցին և Ուհան քաղաքներում լիովին ինքնավար կոմերցիոն ռոբոտ-տաքսիներ գործարկել։ Առաջիկայում Apollo Go հատուկ ծառայության միջոցով հնարավոր կլինի պատվիրել ավտոպիլոտով մեքենա՝ առանց վարորդի։