ՀՀ-ում Իրանի նախկին դեսպանը տեսանյութ է հրապարակել՝ Թուրքիայից Ադրբեջան ահաբեկիչների տեղափոխման մասին
0
ՀՀ-ում Իրանի նախկին դեսպան Սեյեդ Քազեմ Սաջադին իր թվիթերյան էջում տեսանյութ է հրապարակել, եւ գրել. «Անընդունելի է Թուրքիայի կողմից ահաբեկիչների տեղափոխումը Սիրիայից դեպի Ադրբեջան և նրանց ներկայությունը Իրանի սահմաններին: Թուրքիան՝ Հունաստանից, Կիպրոսից, Հայաստանից, Սիրիայից և Իրաքից հետո, հիմա էլ չարամիտ գործողություններ է ծրագրել Իրանի սահմանների մոտ: Թուրքիան պետք է իմանա, որ կրակի հետ է խաղում»