Վանաձորում նշվեց երիտասարդության միջազգային օրը
Այսօր՝ օգոստոսի 12-ին, Վանաձորի տեխնոլոգիական կենտրոնում անցկացվեցին Երիտասարդության միջազգային օրվան նվիրված միջոցառումներ: Դրանք կյանքի են կոչվել ԱՄՆ Միջազգային Զարգացման Գործակալության ֆինանսավորմամբ իրականացվող «Հայաստանում աշխատուժի զարգացման» ծրագրի շրջանակում՝ «Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամի նախաձեռնությամբ: Այս տարի Երիտասարդության միջազգային օրվա խորագիրն էր՝ «Միջսերնդային համերաշխություն. ստեղծելով աշխարհ՝ տարիքային բոլոր խմբերի համար»: Արդյունքում կազմակերպիչներին միջոցառման մասնակից դարձրեցին ոչ միայն իրենց ծրագրերի …