Ալիևը հայտարարել է, որ Ղարաբաղի հայերը «ո՛չ կարգավիճակ, ո՛չ որևէ հատուկ արտոնություններ» չեն ունենա. «Ազատություն»
Ղարաբաղում ապրող «հայերը պետք է հասկանան` իրենց ապագան անցնում է ադրբեջանական հանրության մեջ ինտեգրվելու միջով», Իսմայիլի շրջան այցելության ընթացքում ադրբեջանական ՀԸ տված հարցազրույցում հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը: «Ուրիշ կերպ հնարավոր չէ։ Մենք իրական կյանքում ենք ապրում։ Տնտեսական, աշխարհագրական, տրանսպորտային տեսանկյունից Ղարաբաղը Ադրբեջանի անքակտելի մասն է, նաև պատմական ու միջազգային իրավունքի տեսակետից նրա մասն …