«Սուրմալու» առևտրի կենտրոնում պայթյունի դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ
Գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանի տեղեկացմամբ` ներկա պահի դրությամբ պայթյունի պատճառները դեռևս պարզված չեն, քննության առարկա են դառնալու հնարավոր բոլոր վարկածները։