«Սուրմալու» առևտրի կենտրոնում պայթյունի հետևանքով զոհերի թիվը հասել է 6-ի, որոնողափրկարարական աշխատանքները շարունակվում են (թարմացվում է)
Լրացված․08։52
Փլատակների տակից փրկարարները գտել են ևս մի քաղաքացու դի։ Այս մասին հայտնում են ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունից։ Այս պահի դրությամբ կա 6 զոհ՝ Անահիտ Մխիթարյան, Միսակ Մարգարյան, Ջեմմա Նազարյան և Գայանե Ավետիսյան. զոհերից երկուսի ինքնությունը պարզված չէ։
Դեպքի վայր են մեկնել Շիրակի և Տավուշի քաղաքային որոնողափրկարարական թիմերը։
07։35
Երևանի «Սուրմալու» առևտրի կենտրոնի տարածքում որոտացած հուժկու պայթյունի հետևանքով զոհվածների թիվը հասել է 5-ի, տուժել է ավելի քան 60 քաղաքացի։
ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը հրապարակել է «Սուրմալու» առևտրի կենտրոնում տեղի ունեցած պայթյունի հետևանքով զոհված 5 քաղաքացիներից 4-ի անունները՝ Անահիտ Մխիթարյան, Միսակ Մարգարյան, Ջեմմա Նազարյան և Գայանե Ավետիսյան։ Զոհերից մեկի ինքնությունը պարզված չէ։
Պայթյունից հետո անհետ կորած է համարվում 16 քաղաքացի։ ԱԻՆ-ը հրապարակել է նրանց անունները։
1․ Արամ Հայրապետյան, ծնված 1981 թ․
2․ Վարդան Քոչարյան, ծնված 1960 թ․
3․ Մարատ Շահբազյան
4․ Սիրարփի Խաչատրյան
5․ Մարիամ Խաչատրյան
6․ Հարութ Գարաքյան
7․ Գագիկ Կարապետյան
8․ Արտավազդ Հայրապետյան
9․ Էռնա Գրիգորյան, ծնված 1980 թ․
10․ Հրաչյա Սարգսյան, ծնված 1976 թ․
11․ Վաչագան Եղոյան, ծնված 2000 թ․
12․ Վանիկ Ամիրխանյան
13․ Անահիտ Խալաթյան
14․ Կսենիա Բադալյան, ծնված 1981 թ․
15․ Արամ Հարությունյան
16․ Դավիթ Մխիթարյան
Օգոստոսի 14-ի ժամը 23։00-ի դրությամբ դուրս է գրվել 28 քաղաքացի, ստացիոնար բուժում է ստանում 28-ը։
Օգոստոսի 15-ի ժամը 00։25-ի դրությամբ հրդեհաշիջման և որոնողական աշխատանքներին մասնակցում է 185 փրկարար ծառայող, ներգրավված է Երևանի քաղաքապետարանի քսան ջրատար, տասներկու բեռնատար, հինգ տրակտոր, երեք վերամբարձ կռունկ և յոթ լրացուցիչ տեխնիկա։