ԱԱԾ-ն նույնքան սկզբունքային կլինի՞ Ռուստամ Ավագյանին կալանավորելու ու ձերբակալության ընթացքը «մասկի շոու» տեսանյութով ներկայացնելու հարցում, որքան եղավ Արմեն Գրիգորյանի դեպքում․ 168․am
Երեկ լրագրող, քաղաքական վերլուծաբան Նաիրի Հոխիկյանն իր ֆեյսբուքյան էջում տեղեկացրեց, որ ՀՀ Ազգային անվտանգության ծառայությունում (ԱԱԾ) քրեական գործ է հարուցվել «Նիկոլ Փաշինյանի մտերիմներից մեկի՝ Արցախը հայհոյող Ռուստամ Ավագյանի դեմ»։ «Հիշում եք, որ ՀՀ Արագածոտնի մարզի Օշական գյուղի բնակիչ, ոմն Ռուստամ Ավագյանը ամենակեղտոտ բառերով հայհոյում էր Արցախի բնակիչներին և Արցախն ընդհանրապես։ ՀՀ քրեական օրենսգրքով դա պատժելի …