Փառատոնների միջոցով հնարավորություն է ստեղծվում ներկայացնելու տարբեր երկրների, տարբեր կատարողական դպրոցների ներկայացուցիչներին մեկ վայրում
«Սիմֆոնիկ Երևան» (Symphonic Yerevan) միջազգային երաժշտական փառատոնի շրջանակում ելույթ ունեցավ Խաչատրյանի անվան եռյակը՝ Կարեն Շահգալդյան (ջութակ), Ալեքսանդր Ռամ (թավջութակ), Արմինե Գրիգորյան (դաշնամուր)։ Ելույթից առաջ համերգային ծրագրի և այլ թեմաների մասին զրուցել ենք դաշնակահար, Արամ Խաչատրյանի տուն-թանգարանի տնօրեն, պրոֆեսոր Արմինե Գրիգորյանի հետ։ -Տիկին Գրիգորյան, երեկոյի ընթացքում ներկայացնելու եք դասական և ժամանակակից հեղինակների երկերը՝ Անտոնին Դվորժակի և …